Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հաղթանակի 70-ամյակի հանդիսություններին Մոսկվա կժամանի 29 երկրի նախագահ

Հաղթանակի 70-ամյակի հանդիսություններին Մոսկվա կժամանի 29 երկրի նախագահ
04.05.2015 | 16:25

Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 70-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների կապակցությամբ Ռուսաստան է ժամանելու, այսօրվա տվյալներով, 29 երկրի նախագահ՝ հայտնել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը: Նա ընդունել է, որ արևմտյան առաջնորդները Մոսկվա չեն ժամանի, քանի որ Արևմուտքի հետ Ռուսաստանն ունի բարդ հարաբերություններ: Արևմտյան առաջնորդներից Մայիսի 9-ին Մոսկվայում կլինի միայն Չեխիայի նախագահը, ով, սակայն, շքերթին չի մասնակցելու: Գերմանիայի կանցլերը Մոսկվա կժամանի մայիսի 10-ին՝ տոնակատարությունների հաջորդ օրը, և ՌԴ նախագահի հետ ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի հուշարձանին:
ԱՊՀ-ի երկրների ղեկավարներից Մոսկվայում չեն լինի Մոլդովայի և Բելառուսի նախագահները․ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մայիսի 9-ին մասնակցելու է Մինսկում կայանալիք շքերթին:
Մայիսի 8-ին Մոսկվայում կայանալու են ԵԱՏՄ գագաթնաժողովը և ԱՊՀ-ի ոչ ֆորմալ գագաթնաժողովը՝ հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն էլ հայտարարել էր, որ մայիսի 8-ին Մոսկվայում կայանալու է ՀԱՊԿ գագաթնաժողովը:

Դիտվել է՝ 1928

Մեկնաբանություններ